Պարոն Ջուլֆալակյանի առաջարկով երեկ հանդիպել ենք. Մակունց
Լրագրողներն այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հիշեցրեցին, որ այս երկու տարվա ընթացքում իրենց խմբակցությունից մի քանի պատգամավոր է դուրս եկել և հետաքրքրվեցին, թե որն է պատճառը:
«Ձեր շեշտադրումները ճիշտ չեն: Նախ Էդգար Առաքելյանի բավականին ժամանակ անցել է և նա պարզաբանումներ տվել էր: Իսկ ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանին, ապա ես նշել և վերահաստատում եմ, որ պարոն Ջուլֆալակյանի՝ մանդատի վայր դնելը անակնկալի է բերել խմբակցությանը: Որոշումը կայացնելուց առաջ պարոն Ջուլֆալակյանն ինձ հետ առանձնազրույց է ունեցել, որտեղ ներկայացրել է, թե ինչ մտահոգություններ ունի և իր շեշտադրումներն է ներկայացրել: Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ ենք մշակել: Դրանից հետո, տեղի է ունենում այն, ինչ դուք գիտեք: Երեկ նաև հանդիպել ենք պարոն Ջուլֆալակյանի հետ, իր առաջարկով: Մնում եմ այն կարծիքին, որ բոլոր հանձնաժողովներում խմբակցության պատգամավորներն ունենում են դիտարկումներ, առանձին հարցերի շուրջ կապված իրենց առաջարկներն են ներկայացնում, փորձում ենք կառավարության մեր գործընկերներին համոզել մեր դիրքորոշումներում, երբեմն մեզ մոտ ստացվում է, երբեմն էլ իրենք են մեզ համոզում: Կարծում եմ՝ ինստիտուցիոնալ առումով սա ճիշտ ճանապարհ է»,-նշեց նա:
Նա նշեց, որ այնտեղ, որտեղ խմբակցությունը տեսնում է խնդիր, դա քննարկում է կառավարության գործընկերների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...