Կա նման քննարկում. Արմեն Փամբուխչյանը՝ մանդատը վայր դնելու և ԱԻ փոխնախարար նշանակվելու մասին
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է մանդատը վայր դնի եւ աշխատանքի անցնի գործադիրում։
Այսօր Ազգային ժողովում ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում տարածված այս տեղեկություններին՝ Փամբուխչյանն ասաց, որ նման քննարկումներ առհասարակ կան, բայց դեռ ոչինչ որոշված չէ։ Հարցին՝ քննարկվում է Ձեր՝ ԱԻ փոխնախարար նշանակվելու հա՞րցը, Փամբուխչյանը պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում, ավելին այս պահին չեմ կարող ասել։ Ինչպես նշեցի՝ տարբեր քննարկումներ կան, ոչինչ դեռ հստակ չէ»։
Պատգամավորը չկարողացավ ասել նաեւ, թե երբ կհստակեցվի։ Հարցին, թե ո՞վ է քննարկում հարցը՝ նշեց. «Թիմում»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...