Ինչ լուծումներ է ստացել հագուստի մաքսազերծման խնդիրը. գործարարը մանրամասներ է հայտնում
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան խմբերից մեկում գրել է. «Գործընկերներ և խմբակիներ ջան, հագուստի ներկրման հետ կապված
տեղեկացնեմ ձեզ, թե ինչ լուծումներ է ստացել հագուստի մաքսազերծման խնդիրը։
Վերանայվել են կողմնորոշիչ գները՝ միջինացված կարգով մաքսիմալ մոտեցվել են արտահանող երկրների մեծածախ գներին։
Քաշերը հարկավոր չէ իդեալական՝ գրամ առ գրամ նշել (կարող եք նաև ձեր խանութում արդեն առկա նմանատիպ ապրանքները կշռել և ամենամոտ քաշը ստանալ)։ Իհարկե շատ մեծ խախտում պետք է չլինի։
Կտորի բաղադրությանը (հումք) դեռ ուշադրություն չի դարձվի։
Բրենդներին դեռևս ուշադրություն չի դարձվի։
Արդեն մաքսազերծված գործերը վերլուծվել են և էժան սեգմենտի հագուստի դեպքում թանկացում չի նկատվել, ավելին՝ էժանացել է։ Ինչ վերաբերում է միջինից բարձր արժեքով հագուստի մաքսազերծմանը՝ որոշակի թանկացում եղել է, ինչը նորմալ է։
Նորմալ է, եթե մենք ցանկանում ենք ունենալ նորմալ տնտեսություն։
Ասվածից ավել խնդիրների, չարդարացված գների, կամ այլ խոչընդոտների դեպքում խնդրում եմ տեղյակ պահել, մաքսային մարմինների հետ համատեղ փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել ձեզ»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...