ԼՀԿ պատգամավորներն այցելել են Դաստակերտում տատի խնամքին մնացած 5 անչափահաս երեխաներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ ի դեմս ինձ և իմ գործընկեր ԱԺ պատգամավոր Ստեփան Ստեփանյանի, այցելեց Դաստակերտում տատի խնամքին մնացած անչափահաս 5 երեխաներին։
Պետք է ասեմ, որ շուրջ 10 օր է՝ որպես պատգամավոր խնդիրը գրավոր բարձրացրել եմ կառավարություն։ Մինչ այժմ ոչ մի արձագանք։ Անգամ գրավոր պատասխան չեմ ստացել: Դրան դեռ կանդրադառնամ։ Իսկ առայժմ երեխաները սննդի ու հագուստի կարիք ունեին։ Նաև դպրոցական իրերի։ Այդ ամենը մենք հաշվի էինք առել...
Մեզանից առաջ երեխաներին օգնության ձեռք մեկնել էր Սիսիանի համայնքապետարանը։ Տեղում մանրամասն ծանոթացանք առկա խնդիրներին։
Ամենափոքրիկը, որն առողջական լուրջ խնդիրներ ունի Սիսիանի ԲԿ ի ուշադրության կենտրոնում է։ Անհրաժեշտ բոլոր բուժումներն արվում են։ Ավելին, ԲԿ տնօրենն իր միջոցներով գնում և երեխային խնամողին է տրամադրում անհրաժեշտ մանկական կերը։
Այդուհանդերձ խնդիրները բազում են՝ սկսած կենցաղային պայմաններից մինչև հոգեբանական։
Երբ խոսեցի տատիկի հետ ու տեսա լույս-տղաների ու աղջիկների չընկված դեմքերը՝ հավատացի, որ հաղթահարելու են այս փորձությունն էլ։
Բայց մենք յուրաքանչյուրս անելիք ունենք, որպեսզի նման դեպքերը կրկնություն չունենան»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...