Ցավոք սրտի խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին ասաց, որ ուսուցիչներին լայնածավալ թեստավորում ենք անցկացնում: «Մենք ուզում ենք դպրոցները բացենք և չփակենք»,-ասաց նա և նշեց, որ պետք է մաքսիմալ կանոնները պահենք, որ այնպես չստացվի, որ դպրոցները բացեն, հետո ստիպված լինեն կրկին փակել:
«Մեր փորձը ցույց տվեց, որ ցավոք սրտի խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում, մենք երկար ժամանակ ամեն օր խնդրում, աղաչում պաղատում էինք ամենօրյա ռեժիմով, սակայն երբ դա չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի»,-ասաց նա:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ավելացրեց, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգը օդում կախված է, իսկ վարչապետը ավելացրեց:
«Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիք եվրոպական շատ երկրներում տեղի է ունենում, երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են, այսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում: Այնպես որ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, և ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված պատմություններից հետևություններ անելը շատ վաղ է»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: