ՌԴ էներգետիկայի փոխնախարարը կալանավորվել է 603 մլն ռուբլու հափշտակության համար
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի Բասմանի դատարանը 2 ամսով մեկուսարան է ուղարկել ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անատոլի Տիխոնովին, որը մեղադրվում է ավելի քան 600 միլիոն ռուբլի հափշտակելու համար:
Ըստ աղբյուրի՝ քննչական կոմիտեն խնդրել էր ձերբակալել պաշտոնյային մինչև նոյեմբերի 8-ը, սակայն Տիխոնովի պաշտպանական թիմը հայտնել է, որ իրենք բողոքարկելու են ձերբակալության մասին որոշումը:
Քննչական կոմիտեն միջնորդությունը հիմնավորել է այն բանով, որ եթե ավելի մեղմ միջոց ընտրվեր, Տիխոնովը կարող էր թաքնվել հետաքննությունից, ճնշումներ գործադրել վկաների վրա, խոչընդոտել քրգործի օբյեկտիվ քննությանը և շարունակել զբաղվել հանցավոր գործունեությամբ:
ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն տեղեկացրել է, որ հետաքննությունը հաստատել է մի շարք այլ պաշտոնյաների՝ «ՌԷԱ» ընկերության նախկին տնօրեն Անատոլի Տիխոնովի, նրա խորհրդական Ռոման Ռիժկովի, «Լանիտ» ՓԲԸ-ի փոխնախագահներ Վլադիմիր Մակարովի և Վիկտոր Սերեբրյակովի ներգրավվածությունն առնվազն 603 միլիոն ռուբլու հափշտակմանը: Պաշտոնյաները յուրացրել են տեղեկատվական համակարգի ստեղծման համար հատկացված գումարը:
Նրանք կալանավորված են:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագ...
«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի...
Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է ՊԱԿ ղեկավարին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է...