Նիկոլ, դու իմ վարչապետը չես. ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին նստացույց անել կառավարության աստիճաններին
Ժողովուրդ ջան, արձանագրեք, որ մեզ թույլ չեն տալիս հանրային տարածք հանդիսացող աստիճաններին նստել, վարչապետն ինքն է ասել, որ սա ժողովրդի տարածքն է և պատկանում է ժողովրդին: Այս մասին ասաց ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող, ակտիվիստ Մանուել Մանուկյանը:
Մի շարք քաղաքացիներ բողոքում են բանկային համակարգի դեմ և , երբ նրանք ցանականում էին նստացույց իրականացնել կառավարության դիմաց ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին նստել աստիճաններին:
«Վարչապետն ինքն է ասել, որ սա ժողովրդի տարածքն է և պատկանում է ժողովրդին»,-ասաց Մանուելը, որի խոսքին ոստիկանության ծառայողը հավելեց, որ ոչ ոք չփորձի ոստիկանական շղթան անցնել, եթե ցանկանում են նստել, ապա ոստիականական շղթայից հեռու:
Ակցիայի մասնակիցները նստացույց իրականացրեցին կառավարության դիմաց:
Մանուել Մանուկյանը կրկին հորդորեց քաղաքացիներին միահամուռ կերպով միանալ նստացույցին.
«Եթե վարչապետը պետք է մեզ արհամարհի գնա, ապա թող արհամարհի, մնալու ենք այստեղ նստած, սպասելու ենք Նիկոլ Փաշինյանին, եթե փախուստի պիտի դիմի, ապա թող դիմի»,- ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց.
«Փաշինյան Նիկոլ, բանկային համակարգի հետ կապված 5 փաստ էիր ուզում, ներկայացրինք, ապացույցներ էիր ուզում, ներկայացրինք, Փաշինյան Նիկոլ, դու իմ վարչապետը չես, իջիր, հայ ազգը ուզում է խնդիրների լուծում տրվի, հայ ազգն ուզում է դուրս գա երկրից, նույնիսկ ճանապարհները չես բացում, որ գոնե թողնի գնա, այստեղ է մեզ հետ նստած թոշակառու մի կին, ում թոշակի վրա կալանք է դրված, եթե դա ստորություն չի, ապա ինչ է, էս ո՞ւր ենք հասել, որ արդեն թոշակառուների թոշակն են կալանքի տակ դնում»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: