«Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ». Շոյգուն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին
Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ և նրա գործողություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ այդ տարածաշրջանում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:
«Գիտենք և անհանգստությամբ հետևում ենք այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի հետ սահմանին: Տեղյակ ենք նաև այն մտահոգություններից, որոնք առկա են կապված մեր ռազմաբազա իրականացվող թռիչքների հետ կապված: Ցանկանում եմ միանգամից ասել, որ մեր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և հիմա էլ ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարևանի և գործընկերոջ դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում իրավիճակի սրմամբ»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանում գտնվող իր ռազմաբազայում սոցիալական կառույցների շինարարություն է կատարում: «Դրանով է պայմանավորված որոշակի ակտիվությունը: Եվ երկրորդ մասը զորակոչի խնդիրն է. ինչ-որ մեկին պետք է տուն վերադարձնել, մյուսինը՝ ընդհակառակը»,- ընդգծել է ռուս նախարարը:
Վերջինս տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այս կամ հաջորդ տարի կվերադառնան համագործակցության նախկին տեմպերին, որոնք նվազել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
«Հրապարակ». Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է ստուգել Արսեն Թորոսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գո...
«Փաստ». Ինչո՞ւ հենց Սամվել Բաբայանի միջոցով
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի թեման իշխանությունը նորից ակտիվացրեց՝ այս անգամ Արցախի անվտանգության խորհրդի ք...