Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 1-ին, 9-րդ, 10-րդ կետերը և 12-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերը «հողօգտագործման» բառից հետո լրացնել «, տիեզերական գործունեության» բառերով.
2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով՝
«5.1) տիեզերական գործունեության բնագավառում՝
ա. տիեզերական գործունեության բնագավառում օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
բ. տիեզերական գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում.
գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացում.
դ. տիեզերական գործունեության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ պարտադիր կատարման հանձնարարականներ (կարգադրագրեր) տալը, դրանց իրականացմանը հետևելը.
ե. օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական տույժերի նշանակում.»»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...