ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արարատի գագաթը պատվել է ձյան շերտով
Օգոստոսի 24-ին ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի կատարին տեղացել է սեզոնի առաջին ձյունը, հայտնում է Ermenihaber-ը։
Վերջերս այդ շրջանում տեղացող հորդառատ անձրևները բիբլիական լեռան գագաթին թափվել են ձյան տեսքով: Գագաթը գրեթե ամբողջովին ճերմակել է։
Հայաստանի սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 4.000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։
Թուրքիայում Արարատի գագաթի վրա տեղացող սեզոնի առաջին ձյունը կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ, այն անվանելով` «ձմռան ավետաբեր»:
Աղբյուրը նշում է` ձյունապատումից հետո բացվել է հրաշալի տեսարան դեպի լեռը։
Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։մ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։
[43d39c018a45a97a61bba2f69cc61491.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...