Հասարակություն

Հյուսիսային ԱՏԳ-ի գործարկմանն ընդառաջ մաքսային 50 ծառայողներ վերապատրաստվել են. ՊԵԿ

Հյուսիսային ԱՏԳ-ի գործարկմանն ընդառաջ մաքսային 50 ծառայողներ վերապատրաստվել են. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատակիցները մասնագիտական երկամսյա վերապատրաստում են անցել: ՊԵԿ ուսումնական կենտրոնի…

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատակիցները մասնագիտական երկամսյա վերապատրաստում են անցել: ՊԵԿ ուսումնական կենտրոնի աջակցությամբ հեռավար եղանակով կազմակերպված տեսական դասընթացին հաջորդել են գործնական պարապմունքները ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մոտ 50 մասնակից կատարելագործել է մասնագիտական հմտությունները և խորացրել մաքսային արժեքի որոշման, ապրանքային հայտարարագրի լրացման կարգի, ապրանքների դասակարգման ու մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գիտելիքները: Դասընթացի վերջին օրն ամփոփվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները:

Վերապատրաստում անցած մասնագետները Գյումրիում ԱՏԳ կենտրոնի ամբողջական գործարկումից հետո սպասարկելու են մաքսային գործընթացները:

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250