Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:
Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով գտնվում էր հիվանդանոցում եւ չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
«Եթե նույն հարցի հետ կապված զուգահեռներ անցկացնենք, նույն դատավոր Դանիբեկյանի վերաբերյալ ընդամենը մի տեղեկություն տարածվեց, ընդ որում այնպիսի տեղեկություն, որը եթե այդ պահին չտարածվեր՝ 1 ամիս հետո ակնառու երևալու էր, բայց այնուամենայնիվ անմիջապես քրեական գործ հարուցվեց այդ փաստի առթիվ»,- ասաց Ալումյանը:
Նրա խոսքով՝ այս դեպքում այդ աստիճանի մանրամասներով տեղեկություններ տարածվեցին դռնբաց դատական նիստում, որը մեծ հանրային հնչողություն ունի. «Այդ պայմաններում մենք այս անգամ նույնիսկ ոչ թե քրեական գործ հարուցելու տրամաբանությամբ գնացինք, այլ ավելի մեղմ տարբերակով»,- ասաց Ալումյանը՝ հավելելով՝ քանի որ պահանջը գույքային է՝ այդ պատճառով ՀՀ-ի անունից պատասխանող կողմ է հանդես գալիս ֆինանսների նախարարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...