Ի՞նչ իրավունքով է Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որի վրա ահռելի ժամանակ ու փող է ծախսված. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել իր ֆեյսբուքյան անձնական պրոֆիլն ու պաշտոնական էջը: Գրառումը՝ ստորև:
«Առողջապահության նախարարն ապաակտիվացրել է իր անձնական պրոֆիլը ու նաև պաշտոնական էջը Ֆեյսբուքում: Առանց որևէ բացատրության։ Խոսնակն էլ հրաժարվում է մեկնաբանել։
Ու եթե իր անձնական պրոֆիլը ջնջել-չջնջելն իր գործն է, հարց է առաջանում, թե ինչ իրավունքով է ջնջել պաշտոնական էջը, որի վրա ահռելի ժամանակ ու փող է ծախսված (հիշո՞ւմ եք, որ գովազդում էին), այդ թվում և մեր՝ հարկատուների հաշվին վճարված ժամանակը։
Այդ էջով բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ են արվել, որոնք պետք է հասանելի լինեն հանրությանը։
Կարո՞ղ է վաղն էլ Նիկոլի կամ մեկ այլ պաշտոնյայի խելքին փչի իր էջը հեռացնի։ Հիմա ինչ, պետք է ամեն գրածը սքրինշո՞թ անենք, պահե՞նք։
Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ ինքնասիրահարված չինովնիկներն այդպես էլ մնացել են գիտակցության «զվիզդա Ինստագռամա» մակարդակում»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...