«Բանակ-2020». Ռուստաստանը համաձայնագրեր է կնքել Հայաստանի, Իրանի, Աբխազիայի և Կենտրոնական Աֆրիկայի հետ
«Բանակ 2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն չորս երկկողմ հանդիպումներ է անցկացրել Աբխազիայի, Հայաստանի, Իրանի և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ:
Ինչպես փոխանցում է EADaily-ն, հանդիպումների արդյունքում ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրեր են կնքվել: Ռուս նախարարը հանդիպումներ է անցկացրել նաև Չինաստանի, Հնդկաստանի և Մարոկկոյի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:
ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի ղեկավարությամբ անցկացված նիստին մասնակցել են 92 երկրների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել նաև պետական իշխանության մարմինների, գիտական կազմակերպությունների և առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ:
Արտասահմանյան պատվիրակությունների համար սպառազինման և ռազմատեխնիկայի նմուշների ցուցադրություն է կազմակերպվել:
«Բանակ-2020» միջոցառման շրջանակներում ցուցադրվել են սպառազինման և զինտեխնիկայի նորագույն և հեռանկարային նմուշներ, ինչպես օրինակ՝ Տ-14 «Արմատա», Տ-90Մ, Տ-80ԲՎՄ տանկերը, ԲՄՊՏ-72 տանկերի աջակցման ռազմամեքենան, ԲՄՊ Տ-15 հետևակի մարտական մեքենան և այլ զինտեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...