«Հրապարակ». Ամուլսարի թնջուկը՝ ջերմուկցիների ու բնապահպանների միջև
«Ի պաշտպանություն Ամուլսարի՝ երեկ ավտոերթ էր կազմակերպվել։ Ջերմուկից ժամանել էին, Ազատության հրապարակում էլ հավաքվել էին մի խումբ բնապահպաններ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Նրանք թմբուկ էին զարկում և պաստառներ էին պարզել՝ «Ամուլսար ասելիս ծնկներս դողում են», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» գրություններով։
Իսկ Ամուլսարին հարակից համայնքների մի խումբ բնակիչներ հայտարարություն տարածեցին, թե ավտոշարասյունով են անում բողոքի ակցիան, որ չերևա մասնակիցների փոքրաթիվությունը։ Նաև կոչ արեցին․ «Դադարեցրե՛ք հանդես գալ մեր անունից, դադարեցրե՛ք մեր և մեր ընտանիքների ճակատագրերի հաշվին դիվիդենտներ քաղելու փորձերը․․․ Մենք ուզում ենք ապրել օրենքի երկրում, և դրա ուղղակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է»»,-գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...