Ամուլսարի ճամփեզրին պահնորդների կայանած «ԿԱՄԱԶ»-ն այլևս կմնա այդտեղ և կփոխարինի մեր մեքենաներին. Շիրակ Բունիաթյան
Ճամփեզրին կայանված «ԿԱՄԱԶ»-ն այլևս կմնա այդտեղ և կփոխարինի մեր մեքենաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:
«Երեկ ասացինք հետ տարեք, չօգտվեցին մեր բարությունից։ Հազիվ տագնապի մեջ թաքնվել էին ոստիկանական պատի հետևում։ Հիմա էլ մենք թույլ չենք տալու, որ տանեն։
Ու մի բան էլ, պահնորդների մեջ գտնվող էն մարդկանց, ովքեր կկարդան այս գրառումը:
Տղերք, ձեր արածը չի տարբերվում ռամիլ սաֆարովի արարքից։ Հայ մարդուն չի սազում թուրքավարի պահվածքը։ Դեռ ուշ չի սխալները ուղղելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա էր տեղի ունենում Երևանում։ Ակցիայի մասնակիցներն ավտոերթով Ջերմուկից եկել էին Երևան։ Ակցիայի մասնակից, Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը նշել էր, որ «Լիդիան Արմենիա»-ն, օգտվելով առիթից, որ Ջերմուկի բնակչության 80 %-ը Երևանում է, հարձակվել է խաղաղ բնակչության վրա և նրանց դեմ են դուրս եկել կանայք և երեխաները։
Ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Շիրակ Բունիաթյանը հայտնեց, որ պահնորդները քաղաքացիների մեքենաները հրելով հանել են Ամուլսարի տարածքից և այնտեղ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա են տեղակայել։
Դրնից հետո հայտարարություն տարածեց Հայկական բնապահպանական ճակատը, որում մասնավորապես ասվում էր. «Իրավիճակն Ամուլսարում գերլարված է։ Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։
Ամուլսարից կեսգիշերին կանչում են օգնության։ Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...