Խոսում ենք Ապրիլյան պատերազմի մասին, սակայն փորձագիտական անդրադարձերի կարիք ունի նաև հուլիսին Տավուշում ծավալված գործողությունների թեման
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օրինակ՝ համոզված եմ, որ տավուշյան մարտական գործողություններն իրենց բոլոր մանրամասնություններով հավաքագրվել ու մշակվում են Զինված ուժերի գխավոր շտաբում, Պաշտպանության նախարարությունում։ Հետագայում դրանց հիման վրա փակ զեկույցներ կպատրաստվեն, ապա նոր հրամաններ ու որոշումներ կլինեն։ Դա բնական գործընթաց է։
Լավ կլիներ, որ դրան զուգահեռ Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրեր գործընթացի տեղեկատվական բաղադրիչը, ինչը մեր օրերում շատ կարևոր էլեմենտ է դարձել։
Ի տարբերություն բուն մարտական գործողությունների` տեղեկատվական գործողությունները շարունակվում են և պետք է նախ հետ վերադառնալ՝ հասկանալ, թե ինչպես մենք կառուցեցինք մեր տեղեկատվական առաջնահերթությունները բուն մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո, ինչ խնդիրներ լուծվեցին, իսկ որոնք չստացվեցին։ Ինչպես պետք է կառուցենք երկրի տեղեկատվական քաղաքականությունը հետտավուշյան փուլում և առհասարակ»։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...