Խոշոր ֆաբրիկաներից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել. Արսեն Թորոսյան
Լոռվա մարզը, հատկապես Վանաձոր քաղաքը, շարունակում է դեպքերով ավելի բարձր լինել, քան հարաբերական մյուս մարզերը և քաղաքները։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ԱՆ Արսեն Թորոսյանը։
Թորոսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այնտեղ, որտեղ պահպանվում են կանոնները, ունենք լավ արդյունքներ, իսկ որտեղ չեն պահպանվում՝ տասնյակ, որոնք հետո տեղափոխվում են իրենց տներ. «Այնպես է ստացել, որ տարբեր հաստատոություններից վերցված նմուշներից գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներից։ Նրանցից մեկում օրինակ 200 նմուշից 50-ը դրական է եղել՝ ասիմպտոմ։ Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում պարզապես կանոնները չեն պահպանվում ընդհանրապես և ի տարբերություն ունենք Հայփոստի գրասենյակ, բժշկական կենտրոն, մեկ ուրիշ կարի ֆաբրիկա Վանաձոր քաղաքից դուրս՝ 0 դրական»։
Վարչապետն էլ նշեց, որ այդ երկու տեքստիլ ընկերություններով պետք է տեսչական մարմինները զբաղվեն, քանի որ արդեն խրոնիկական բնույթ է կրում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...