ԵՄ-ն կարող է միջնորդ հանդիսանալ Բելառուսում երկու կողմերի միջեւ երկխոսության մեջ. Մակրոն
Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները Բելառուսում տիրող քաղաքական ճգնաժամի սրումը քննարկել են Կոտ դ’Ազուրում նախագահ Էմանուել Մակրոնի ամառային նստավայրում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ երկու ժամ տեւած հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է միջնորդ հանդիսանալ Բելառուսում կողմերի միջեւ երկխոսության մեջ:
Մակրոնն ասել է, որ բելառուս ժողովուրդը պետք է ինքնուրույն լուծում գտնի, բայց Բրյուսելը պատրաստ է օգնել, եւ պնդել է, որ Ռուսաստանը ներառվի երկխոսության մեջ:
Ըստ նրա՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժկամորեն է ընդունել առաջարկը, որ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ստանձնի միջնորդի դերը:
Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրականորեն է արձագանքել ԵԱՀԿ-ի դերակատարման առաջարկությանը, հայտնում է Reuters-ը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...