Ջո Բայդենը պաշտոնապես ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրվել
Արտակարգ ժամանակների համար աննախադեպ իրադարձություն ՝ սոցիալական լրատվամիջոցների հավաքույթ և հեռուստատեսային գալա, որը վարում էր հոլիվուդյան աստղ Էվա Լոնգորիա Բաստոնը: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը եկող մի քանի օրերի ընթացքում պիտի հաստատի երկրի նախագահական ընտրություններում իր թեկնածուին: Իսկ այդ թեկնածուն Ջո Բայդընն է: Թեմային անդրադարձել է «Ամերիկայի ձայնը»:
Հեռատեսիլային եղանակով անցկացված միջոցառման առաջին օրն իհարկե խոսք գնաց երկիրը մասնատող ռասայական լարվածության մասին: Ինչպես մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուսերն ասաց,
«Ահա այստեղ էր, որ մի քանի շաբաթ առաջ Ջորջ Ֆլոյդի մահից հետո ամերիկացիները հավաքվեցին ու դիմակները դեմքին սկսեցին բողոք` ընդդեմ ոստիկանության արարքի»:
Հեռատեսիլ համագումարը փորձում էր պահպանել իր բոլոր խորհրդանիշները, սակայն հանդիսատեսը հեռու էր, իսկ ելույթների մեծ մասը` նախապես տեսագրված: Իր տեսագրության մեջ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման ասում էր, որ ինքը լավ գիտի Ջո Բայդընին, որ Բայդընը խորապես պարկեշտ մարդ է, ու իր գործերում առաջնորդվում է հավատքով:
«Նա հիանալի փոխնախագահ է եղել: Նա գիտի, որ ամենակարևոր խնդիրներից մեկը տնտենսությունը փրկելն է, համաճարակը հաղթահարելը ու երկիրն առաջնորդելը», հայտարարում էր Միշել Օբաման:
Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթելու համար դեմոկրատների համար շատ կարեւոր է ներկուսակցական միասնությունը ցույց տալու հանգամանքը, ինչն արվում է կուսակցության նախկին հավակնորդ, սենատոր Բերնի Սանդերսի մասնակցությամբ: Վերջինս խոսում է «անցած հարյուր տարիների ընթացքում առողջապահական ամենածանր ճգնաժամի, տնտեսության փլուզման, ռասիստական պարբերական դրսեւորումների ու կլիմայական խնդիրների մասին»:
«Բացի այն, որ ներկա նախագահը չունի այս խնդիրները լուծելու կարողություն, նա մեզ տանում է ավտորիտարիզմի ճանապարհով», ասում էր Սանդերսը:
Դեմոկրատների համագումարի ժամանակ կարեւոր էր նաեւ չափավոր հանրապետականների ու անկախ գործիչների աջակցությունը: Նրանցից Օհայո նահանգի նախկին կառավարիչ Ջոն Քեյսիքն ասում է, որ ինքն ամբողջ իր կյանքում եղել է հանրապետական:
«Սակայն դա հայրենիքի նկատմամբ իմ պատասխանատվությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը: Այդ պատճառով է, որ այսօր մասնակցում եմ ա՛յս համագումարին»,- ասել է Քեյսիքը:
Իսկ ահա հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը քննադատում է դեմոկրատներին իրենց նախապես տեսագրված ուղերձների համար:
«Հաջորդ հինգշաբթի օրը մենք հանդես ենք գալու իրական ելույթներով եւ մեր ասելիքն ասելու ենք ուղիղ կապով»,- ասել է Թրամփը Սպիտակ տնից, ինչը նրա քննադատները համարում են նախագահական պատմական նստավայրը քաղաքականացնելու քայլ:
Թրամփը պնդում է, որ ինքը չի ոտնահարում 1939 թվականին ընդունված Հեթչի ակտը, «քանի որ այն, եթե արգելում է գործադիր մարմնի պաշտոնատար անձանց զբաղվել քաղաքականությամբ, ապա նախագահին ու փոխնախագահին դա անել թույլ տալիս է»:
Երկու համագումարներն ունեն ոչ միայն իրենց թեկնածուներին հաստատելու, այլ նաև ընտրողների վրա ներգործություն թողնելու նպատակ ու կարողություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...