Քիչ է մնացել. ռուս քաղաքագետ Միրոնովը՝ Ռուսաստանում բելառուսական սցենարի մասին

Խոշոր ձեռնարկությունների աշխատակիցների գործադուլները նոր որակ են բերել Բելառուսում ծավալվող ժողովրդական հեղափոխությանը։ Առաջին հերթին, իհարկե, դա սպառնում Է Լուկաշենկոյի ռեժիմին՝ լուրջ տնտեսական հետևանքներով։ Ընտրությունների արդար արդյունքների չճանաչումից և բելառուսն ժողովրդի դեմ հետագա ոստիկանական հատուկ գործողություններից ընդհանուր վնասը կարելի է գնահատել հարյուր միլիոնավոր դոլարներով կամ Բելառուսի ՀՆԱ-ի մինչև 1%-ով, գրում է ռուս քաղաքագետ, տնտեսագետ, հասարակական գործիչ Վլադիմիր Միրոնովը:
     Երկրորդ կարևոր հայեցակարգը հոգեբանական է։ Ավտորիտար պետական-մոնոպոլիստական ռեժիմներում խոշոր ձեռնարկությունների աշխատողները ամենահավատարիմ և միևնույն ժամանակ ամենախոցելի խմբերից են։ Նրանք հավատարիմ են, քանի որ, որպես կանոն, այստեղ աշխատավարձերը միջինից բարձր են և բավականին կայուն, իսկ խոցելի են, քանի որ աշխատանքի կորուստն սպառնում է լուրջ անձնական խնդիրների առաջացմանը: Այժմ հատկապես տպավորիչ են բելառուսական ձեռնարկությունների բողոքները՝ նրանք ցույց են տալիս ռեժիմի հանդեպ բնակչության ամենալայն շերտերում վախի ամբողջական կորուստը:
     Եվ, վերջապես, քաղաքական կարևորագույն հանգամանքը․բռնապետերի հռետորության սիրած խոսքն է՝ «իսկական աշխատավորների, որոնք զբաղված են օգտակար գործով», հակադրումն են փողոց դուրս եկած «գործազուրկ հարբեցողներն ու թմրամոլները», որոնք ձգտում են «հրդեհ բռնկել Պետդեպարտամենտի փողերով»: Այսօր բառացիորեն այդ նույն խոսքերն ասում է Լուկաշենկոն։ «Ուրալվագոնզավոդի» բանվորներին «անգործությունից կատաղած մայրաքաղաքային հիպստերներին» հակադրելու նման սխեմա է օգտագործել Վլադիմիր Պուտինը՝ 2012թ-ի նախագահական ընտրարշավի ժամանակ: Բայց ինչ-որ բան սխալ է. այսօր այդ բելառուսական «աշխատավորները» ամբողջ երկրում զանգվածաբար և բացահայտ դեմ են պետության ղեկավարին և կողմ՝ նրա գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկային: Բռնապետական լեգենդը փլուզվում է բոլորի աչքի առաջ։
     Հնարավո՞ր է արդյոք նման գործադուլային շարժում Ռուսաստանում: Նախ՝ Բելառուսում Լուկաշենկոյի դեմ բողոքներ եղել են նոր նշանակման շրջանում և 2015-ին ու 2010թ․-ին, բայց ձեռնարկություններն այդ ժամանակ բողոքի շարժմանը չեն մասնակցել։ Եզրակացությունն, ամենայն հավանականությամբ, պարզ է. հասարակության մեջ բռնապետի գտնվելու 20 և 26 տարիների միջև ինչ-որ բան լրջորեն, հոգեբանորեն փոխվել է. մարդիկ վերջնականապես դադարում են հավատալ «լուսավոր ապագայի» և «կայունության» մասին իշխանության խոստումներին: Ռուսաստանին 100% հավանականությամբ նման բան սպասվում է, բայց մի փոքր ավելի ուշ, քանի որ Պուտինը գահին է ավելի քիչ, քան Լուկաշենկոն:
     Երկրորդը՝ այստեղ իրավիճակը շատ տարբեր է, Բելառուսը կոմպակտ երկիր է, այստեղ բացակայում է այնպիսի տարածաշրջանային և ազգամիջյան տարբերակում, ինչպիսին Ռուսաստանում է։ Չկա այնպիսի սոցիալ-տնտեսական անդունդ մայրաքաղաքների և շրջանների միջև, ինչպիսին Ռուսաստանում է։
     Բելառուսում բանվորներն այսօր բողոքի ակցիայի են դուրս գալիս հենց ազգի համերաշխության պատճառով, որը Ռուսաստանում նկատելիորեն ավելի թույլ է։ Դա նշանակում է, որ քաղաքական խոշոր բողոքներից դեպի գործադուլ տանող ճանապարհը կարող է մի փոքր ավելի բարդ լինել։
     Ռուսաստանի ևս մեկ խնդիր՝ այն «գլոբալ աշխարհաքաղաքական տերության» դեր է խաղում։ Դա հեշտացնում է Պուտինի քարոզչական խնդիրը։ Բելառուսը աշխարհաքաղաքական խաղացող չէ, նա ոչ մի պայքար չի մղում Ամերիկայի դեմ, և այդ հակազդեցության գործոնն այնտեղ այնքան էլ արդյունավետ չի աշխատում, որքան Ռուսաստանում։
     Ընդհանրապես խոշոր բողոքի ցույցերը հենց այնպես տեղի չեն ունենում։ Գործադուլային շարժման առաջացման հիմքում, այնուամենայնիվ, ընկած են քաղաքական պատճառներ և մանրակրկիտ ստեղծվող քաղաքական առիթներ։ Նրանք, ովքեր այսօր խոսում են Ռուսաստանում գործադուլային շարժման հնարավոր առաջացման մասին, պետք է հասկանան, որ դրա համար հարկավոր է շատ հստակ և կոնկրետ քաղաքական պատճառներ և պահանջներ լինեն։
     Եվ վերջապես, իշխանություններն, իհարկե, լիովին գիտակցում են իրենց համար գործադուլային շարժումից բխող վտանգներն ու ռիսկերը։ Բռնապետությունը շատ լավ հասկանում է, թե գործադուլային շարժումը որքանով է վտանգավոր, այդ իսկ պատճառով էլ ավելի ակտիվ է պայքարում դրա դեմ, քան քաղաքական բողոքների։
     Գործադուլը հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով վերը նկարագրված բոլոր խնդիրները։ Բայց կգա ժամանակը, և նման շարժում կսկսվի նաև Ռուսաստանում։ Ինչպես արդեն նշվել է վերևում՝ դատելով բելառուսական ժամանակաչափումից, այնքան էլ երկար չի մնացել սպասելու։ Ձանձրացած առաջնորդներից հոգնածությունը, այսպես թե այնպես, ունենում է իր հետևանքները: