Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ երկրու երկրների առաջնորդները քննարկել են Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել լիբիական ճգնաժամի խնդրի վրա։ Կրկին ընդգծվել է Բեռլինյան համաժողովի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձևի համաձայն՝ հակամարտող կողմերի միջև ուղիղ բանակցությունների և կրակի դադարեցման համար իրական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը՝ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ներդրումն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Առաջնորդները պայմանավորվել են Իդլիբի դեէսկալացիոն գոտու վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կատարման շրջանակում հետագա համակարգման շուրջ։
Նախագահները նաև միջազգային արդի այլ հարցեր են քննարկել։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...