ԱԶԲ-ն հաստատեց 750,000 դոլար գրանտային ծրագիրը Հայաստանի համար
Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատեց $750,000 կազմող Գիտելիքի եւ օժանդակության տեխնիկական աջակցության (գրանտային) ծրագիրը՝ հեռավար կրթության հարթակի մշակման եւ շահագործման միջոցով թագավարակի (COVID-19) համավարակին եւ այլ հիվանդություններին Հայաստանի դիմակայությունը բարելավելու հարցում ՀՀ-ին օժանդակելու համար։
Ծրագիրը կօժանդակի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը (ԿԳՄՍ) արտակարգ իրավիճակների պայմաններում եւ նորմալ իրավիճակներում որակյալ եւ շարունակական կրթություն ապահովելու հարցում։ Աջակցության շրջանակներում կբարելավվի կանոնակարգային եւ ինստիտոցիոնալ դաշտը, ինչպես նաեւ օգտատերերի կարողությունները կզարգանան՝ հեռավար կրթության հարթակի արդյունավետ շահագործման համար վերապատրաստողների վերապատրաստման միջոցով։
Ծրագրի շրջանակներում հեռավար կրթության հարթակ կմշակվի՝ սովորելու ավելի լայն հնարավորություններ ընձեռելով եւ տեղեկատվություն տրամադրելով՝ սովորողների համար ավելի հարմար ձեւաչափով։ Հարթակը մանկապարտեզներից մինչեւ 12-ամյա կրթական հաստատություններին կօգնի առցանց դասընթացներ անցկացնել եւ ուսուցիչներին ու սովորողներին կտրամադրի իրական ժամանակում հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ, հանձնարարությունների տրամադրման եւ մոնիթորինգի եւ ուսուցման աշակերտակենտրոն այլ գործիքներ։
Նմանատիպ հոդվածներ
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...