Ալիևը պաշտոններից հետ է կանչել Վրաստանում և Սերբիայում Ադրբեջանի դեսպաններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից հետ է կանչել Դուրսուն Հասանովին և նոր դեսպան նշանակել Ֆաիկ Գուլիևին, հաղորդում է minval.az-ը։
Նշվում է, որ Գուլիևն ազատվել է Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալիևը կարգադրել է նաև Էլդար Հասանովին ազատել Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում երկրի դեսպանի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Հասանովը նախորդ շաբաթ ձերբակալվել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից՝ խոշոր չափի բյուջետային միջոցներ յուրացնելու կասկածանքով։
«Ձերբակալվել է Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Նա մեղադրվում է բյուջետային միջոցներից խոշոր չափի գումարների ոչ նպատակային ծախսի, փողերի յուրացման և այլ իրավախախտումների համար: Նա ձերբակալվել է քննության շրջանակում` որպես կասկածյալ: Քրեական գործը գտնվում է հետաքննության շրջանակում»,- ասվում է երկրի անվտանգության ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:
«Թուրան» գործակալության փոխանցմամբ` Հասանովն Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազն է:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում: Քննությունը հայտնաբերել է ֆինանսատնտեսական խախտումներ ինչպես ԱԳ նախարարությունում, այնպես էլ տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատներում, հյուպատոսարաններում և մշտական ներկայացուցչություններում:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...