Արտակ Դավթյանին ներկայացրել են փորձարկվող նոր զինատեսակներ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ:
[988e765dbf7507d6c3a10d95e68b33a5.jpeg]
Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ նաև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերը արդեն գտնվում են փորձարկումների փուլում, շատերն էլ դեռևս գաղափարների ձևավորման փուլում են:
Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները:
[2804576b0b2921cc2e6ae36133784fa2.jpeg]
Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնված խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռամարդյունաբերական համալիրի արտադրողների համար:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...