ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարը դիմել է ոստիկանություն՝ տուգանվելու համար
Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ Մամուլի ասուլիսից անմիջապես հետո դիմեցինք ՀՀ ոստիկանություն` կազմելու կանոնների խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն և վճարելու տուգանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
«Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղ, ձերբակալություններ և կորոնավիրուս. Փաշինյանի հարցազրույցը HARDtalk- ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk նախագծի շրջանակներումտված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կոռուպցայի դեմ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան
Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում...
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
«Հարկավոր է կապ հաստատել Պուտինի հետ, հենց հիմա». Ալեքսանդր Լուկաշենկո
«Հարկավոր է կապ հաստատել Պուտինի հետ, հենց հիմա, որպեսզի ես կարողանամ նրա հետ զրուցել»: Կառավարության անդամների հետ հանդ...