Խումբը հայ-վրացական սահմանը հատել է ամիսներ առաջ. ԱԳՆ-ից պարզաբանում են
Քիչ առաջ հայտնել էինք, որ վրացական լրատվականները տեղեկություն են տարածել, թե 4 հոգանոց խումբ է ապօրինաբար հատել հա-վրացական սահմանը: Auroranews-ը մանրամասներ պարզելու նպատակով կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ:
Տիկին Նաղդալյանից մասնավորապես հետաքրքրվեցինք, թե լուրը որքանով է հավաստի և արդյոք սահմանը հատած մարդիկ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր են:
«Մեր տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել մի քանի ամսի առաջ: Զարմանալի է, թե վրացական լրատվականները ինչու են լուրը կրկին տարածում: Այնուամենայնիվ նշեմ, որ ամիսներ առաջ ոչ օրինական կերպով հայ-վրացական սահմանը հատած մարդիկ ազգությամբ հայեր չեն և չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի» ,- նշեց արտգործնոխարարության մամուլի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...