Ինչու դիմակ չեք կրել հայտնի հավաքույթի ժամանակ, երբ ՀՀ-ում կորոնավիրուսի պիկ էր. HARDtalk-ի հաղորդավարը` Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk նախագծի շրջանակներումտված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կոռուպցայի դեմ պայքարին, Ադրբեջանին մեղադրել է սահմանային իրավիճակի լարման մեջ, ինչպես նաեւ բացատրել, թե ինչու դիմակ չի կրել այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիներից պահանջում էր, որ պարտադիր դիմակ կրեն: Փաշինյանի եւ նախագծի հաղորդավար Ստիվեն Սակուրի հարցազրույցը տեղի է ունեցել տեսակապի միջոցով:
ՀՀ վարչապետը չի համաձայնվել մտքի հետ, թե կառավարության ջանքները կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում անարդյուքն են եղել: «Դեռ վաղ է գնահատականներ հնչեցնել, մասնավորապես համամատություն անել Վրաստանի հետ, որ այնտեղ կորոնավիրուսի դեպքեր ավելի քիչ են գրանցվել»,- ասել է նա:
Հարցին, թե ինչու դիմակ չի կրել հայտնի հավաքույթի ժամանակ, երբ Հայաստանում կորոնավիրուսի պիկ էր և ժողովրդին ստիպում էին դիմակ կրել` Փաշինյանը պատասխանել է, որ իրենք պահպանել են այն օրենքները որոնք այդ պահին գործել են Լեռնային Ղարաբաղում:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերին, ապա ՀՀ վարչապետը հայտնել է, որ իրավիճակը սրել է Ադրբեջանը, հենց նա է նախաձեռնել հարձակում սահմանի ողջ երկայնքով, եւ կոչ արել միջազգային հանրությանը նման դեպքերից ժամանակ լսել երկու կողմի կարծիքները: «Այդ պատճառով հարկավոր է երկու երկների սահմանագծին մոնիտորնինգի համակարգ ներդնել»,- նշել է վարչապետը:
Ստիվեն Սակուրի հարցին, թե պատրաստ է Փաշինյանը ներողություն խնդրել 1992թ-ին Խոջալույի դեպքերի համար`վարչապետը պատասխանել է, որ այդ դեպքրի համար պատասխանատու է Ադրբեջանի ընդդիմությունը:
Անդրադառնալով հարցին` Ռուսաստան, թե ՆԱՏՕ-Եվրամիություն, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Մոսկվայի ռազմավարական նշանակության գործընկերը եւ միեւնույն ժամանակ համագործակցում թե ՆԱՏՕ-ի թե Եվրամիության հետ:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...