ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակարան տվել ենք, լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում դա հարց չի լուծում. Փաշինյան
ՀՀ կառավարության նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է 2003-2015 թվականների ընթացքում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին: Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով:
«Պայմանագրով նախատեսվում է, որ բնակարանը հետագայում կարող է մասնավորեցվել կամ տրվել վարձակալությամբ: Չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել: Շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը, համաձայն Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների՝ դեռևս 2003-2004 թվականներին գնահատվել է երրորդ աստիճանի վնասվածության: Ուստի, այս նախագծով առաջարկվում է շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր, պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,-ասաց Բաթոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մանկատան սաներին պետք է որակյալ կրթությամբ ապահովեն: Երկարաժամկետ կտրվածքով այս խնդիրը պետք է լուծեն:
«Կրթական այնպիսի հմտություններով պետք է կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի հնարավոր է՝ վարձակալության փոխհատուցում ստանան, բայց իրենք իրենց աշխատանքով հնարավոր է բնակարան ձեռք բերեն: Բնակարանով մենք հարց չենք լուծում իրականում: Եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում դա հարց չի լուծում»,-ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղ, ձերբակալություններ և կորոնավիրուս. Փաշինյանի հարցազրույցը HARDtalk- ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk նախագծի շրջանակներումտված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կոռուպցայի դեմ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան
Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...