Լիբանանի մամուլն արձագանքում է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NNA-ը հայտնում է, որ Բեյրութ է ժամանել հայկական երրորդ օդանավը, որն իր հետ 12 տոննա օգնություն է բերել:
Հայաստանից մեկնած ինքնաթիռը Բեյրութի օդանավակայանում դիմավորել են Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Լիբանան ուղարկվող ավելի քան 12 տոննա հումանիտար օգնությունն իր մեջ պարունակել է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք, որոնք ընտրվել են` ըստ ընդունող կողմի ներկայացրած կարիքների:
Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն` նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:
Հայաստանից ուղարկված երեք օդանավերով Լիբանանից Հայաստան է ժամանել շուրջ 100 հայ, որոնք Բեյրութում բնակվելու խնդիրներ են ունեցել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...