ՀՐԱՏԱՊ. Վերացվում է հավաքների, ցույցերի և զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը
Հայաստանում կարող են անցկացվել ցույցեր, երթեր, սակայն դիմակներով և 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը, ներկայացրեց նաև այն փոփոխությունները, որոնք լինելու են:
Մասնավորապես վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ հոսպիտալացում չի կիրառվում, նա 14 օրով մեկուսանում է: Սակայն այդ ընթացքում նա կարող է թեստ հանձնել, եթե պատասխանը բացասական լինի, մեկուսացում պետք չի լինի:
Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքներում հավաքների ու գործադուլների արգելքը: Այն փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմաններում: Մասնավորապես պարտադիր է դիմակ կրելն ու սոցիալական հեռավորության պահպանումը:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...