Վալերի Օսիպյանի պատասխանը՝ Վովա Գասպարյանին. Irakanum.am
«Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո եկածները ևս կոմպլեքսավորված անձնավորություններ էին, հիմա իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել: Նրանք գնացել են, այդ պատճառով կարող եմ ասել այդ բանը։ Եթե մարդ են նշանակում՝ հարցնելով՝ կգնա՞ս, թե՞ չես գնա Գասպարյանի հետևից, դա տխուր է։ Խղճուկ մարդիկ են այդպիսի բաներ անում», — երեկ PARA tv-ին տված հարցազրույցում ասել էր քրեական գործով անցնող նախկին ոստիկանապետերից Վլադիմիր Գասպարյանը։
ՀՀ նախկին ոստիկանապետերից Վալերի Օսիպյանը Irakanum.am-ի հետ զրույցում նախ նշել է, որ ոստիկանապետ նշանակվելու առաջին իսկ օրվանից կոմպելքսավորված և կաշկանդված չի եղել։ «Որպես ոստիկանության նախկին պետ իհարկե չէի ցանկանա մտնել այդ դիսկուրսի մեջ, սակայն նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, չկա գեթ մի ծառայող, ով կհաստատի վերջինիս խոսքերը, որ իբր թե ես առաջնորդվել եմ նման կերպ։ Հարիր չեմ համարում լինելով գեներալ արձագանքել մեկ այլ գեներալի, հատկապես, որ արձագանքը կարող է լինել բավականին անհամաչափ։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես գործել եմ բացառապես օրենքի և ինձ՝ որպես ոստիկանության պետի տրված լիազորությունների շրջանակներում։ Վստահ եմ ժամանակն ու իրողությունները արդեն իսկ ցույց են տվել և դեռ ցույց կտան, որ ժամանակներում է այս կամ այն պաշտոնյան եղել կոմպլեքսավորված»,- ասել է Վալերի Օսիպյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...