Հայաստանի ամերիկյան համալսարանի հարակից այգին երբեմն խնամում են նաև տարածքում բնակվող քաղաքացիները

Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրումից ի վեր՝ 1991թվականից, համալսարանի հարակից տարածքում կառուցվել են կրթահամալիրին  սպասարկող և մաս կազմող մասնաշենքեր, որոնց տարածքում գործել և գործում է այգի-պուրակ։ Նախկինում այգին տարածքային առումով  եղել է ավելի մեծ  և այգուց օգտվել են, ինչպես ուսանողները, այնպես էլ համալսարանի տարածքում գտնվող բնակելի շենքերում բնակվող քաղաքացիները։ Սակայն, երբ համալսարանի գլխավոր մասնաշենքից զատ կառուցվում էր նաև մյուս մասնաշենքը անհրաժեշտություն է առաջացել կրճատել այգու տարածքը՝  նախագծվող մասաշենքին տեղ հատկացնելու նպատակով։ 

Ըստ նշյալ տարածքում բնակվող քաղաքացիների և Երևանի քաղաքապետարանում ներկայացված որոշման՝ նախկինում այգին մշտապես խնամված և բարեկարգված  է եղել քաղաքապետարանի ջանքերով, սակայն արդեն մի քանի տարի է ինչ բնակիչները ահազանգում են, որ այգին չորանում է։ 

 

     

 

Դեռ 2020 թվականի գարնանը  Հայաստանի  ամերիկյան համալսարանի հարակից պուրակում սկսվեցին ծառատունկի աշխատանքներ, եկան մարդիկ, որոնք  փորեցին այգին՝ նախապատրաստելով հող  ծառատունկի համար։ Փոսերը մնացին, սակայն որևէ ծառ չավելացավ։ Այս մասին պատմում է Սեյրանը, որը բնակվում է ՀԱՀ-ի այգու հարակից բնակելի շենքերից մեկում և երբեմն ջրում այգին։

 

Համալսարանի լրատվական կենտրոնից հայտնեցին, որ ծառատունկ իրականացնելու նպատակ և արդեն մեկնարկած աշխատանք եղել է։ Աշխատանքներն իրականացվել են Արաբկիրի թաղապետարանի կողմից, սակայն դրանք այդ աշխատանքները համընկել են համավարակի սկսման շրջանի հետ և միայն դա է եղել պատճառը, որ ծառատունկ չի իրականացվել: 

 

«Գիտեք, խնամք պետք է, օրը մեջ մի կին գալիս և հավաքում է այգում գտնվող աղբամաններում կուտակված ամբողջ աղբը, կա նաև մի տղամարդ, որը զբաղվում է այգու ոռոգման աշխատանքներով, սակայն այդ աշխատանքը նպաստավոր չէ, քանի որ ոռոգում իրականացնելու համար նա չունի բավարար միջոցներ, չեն ջրվում բոլոր ծառերը, ջրվում է այգու միայն այն հատվածը, որքան հերիքում է ոռոգման խողովակի երկարությունը»,- ասաց նա։  

Սեյրանը վստահեցնում է, որ ամեն օր անձամբ ինքը չի հասցնում խնամել այգին, սակայն, երբ որոշում է շրջայց կատարել այգում վերցում է իր հետ մի դույլ, որպեսզի այգում գործող ցայտաղբյուրից ջուր լցնի դույլի մեջ և ծառերը ջրի։ 

 

Լուսանկար ՀԱՀ-ի հարակից տարածքում գտնվող պուրակից


Ըստ մեր զրուցակցի՝ այգու հարակից շենքում բնակվող մարդիկ երբեմն իրենք են ձեռնարկում միջոցներ այգին ջրելու համար, քանի որ կան հատվածներ, որտեղ ոռոգում և խնամք չի իրականացվում։ 

«Այստեղ մեղավորություն չկա, քանի որ ոռոգում իրականացնող աշխատակցի  խողովակը բավականին երկար է, սակայն խնդիրն այլ է։ Այդ տարածքում կար ոռոգման հնարավորություն դեռ 4 տարի առաջ, կային մեծ խողովակներ որոնք ջրամատակարարում իրականացնում էին, սակայն հիմա դրանք ինչ-ինչ հանգամանքներով  չեն գործում»,- հավելեց մեր զրուցակիցը։  

 

 


Նշենք, որ դեռ 2017 թվականին Երևանի քաղաքապետարանը Երևանի Բաղրամյան պողոտայի հ.40/1 հասցեում  գտնվող «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման  իրավունք  է տրվել ուսումնական մասնաշենքի հարևանությամբ գտնվող այգու զբաղեցրած 6426.89քմ հողամասի համար,  առնվազն 300 մլն  դրամի չափով ներդրման,  բարեկարգման, կանաչապատման, զարգացման ու պահպանման ծրագրի իրականացման համար։ Տվյալ որոշմամբ Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամը պարտավորվել է  նշված հողամասում 10 տարի ժամկետում  կատարել առնվազն 300 մլն ՀՀ դրամի ներդրում։  

 

Տվյալ որոշման կիրառման և արդեն կատարված աշխատանքների մասին մեզ ներկայացրին Հայասատանի ամերկյան համալսարանից՝ հայտնելով, որ համալսարանը անհրաժեշտ աշխատուժ և միջոցներ է հատկացրել այգու տարածքի ամենօրյա մաքրության և բուսականության խնամքի իրականացման համար։  

 

«Ներկայում այգին գտնվում է ՀԱՀ-ի խնամքի ներքո։ ՀԱՀ-ը ամեն օր իրականացնում է այգու տարածքի մաքրման աշխատանքներ։ Այգուն հատկացված է նաև այգեպան, ով մշտապես խնամում է տարածքի ծառերը և իրականացնում խոտհարք։ ՀԱՀ-ի նախաձեռնությամբ և ջանքերով տարածքն այժմ ապահովված է լուսավորությամբ։ Նորոգվել և ներկվել են նաև տարածքում գտնվող նստարանները և տաղավարները» ,- ասացին համալասարանի լրատավական բաժնից:   

 

Ըստ մեր հարցմանը՝ ՀԱՀ-ից հայտնեցին, որ ՀԱՀ-ը նախատեսում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ այգու  տարածքը դարձնելու «խելացի» հանրային այգի, որը կներառի  էներգետիկ և ոռոգման համակարգի նորարական լուծումներ, կապահովի կանաչ ծածկույթի ընդլայնում , հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն, բնապահպանական արդյունավետ լուծումներ և այլն։ Պետք է նաև նշել, որ ծրագրի իրականացման համար համալսարանը  2019 թվականին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Արտերկրում գտնվող ամերիկյան համալսարաններ և հիվանդանոցներ»  ծրագրի կողմից ստացել է 752,410 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ այգին բարեկարգելու համար։  


Սակայն, ըստ մեր զրուցակցի կոնկրետ իրականացված աշխատանքներ դեռևս չկան․

«Դեռ որևէ փոփոխություն չկա, նկատելի փոփոխություն եղել է այն, որ այգում փոսեր են փորվել ծառատունկի համար, բայց  ծառատունկ չի  իրականացվել»,-ասաց նա։  
Ըստ  համալսարանի լրատվական կենտրոնի՝  ծրագիրն իրականացնելուց առաջ ՀԱՀ-ը հասարակական կարծիքի հարցում-ուսումնասիրություն է իրականացրել ինչպես իր ուսանողների և աշխատակազմի, այնպես էլ հարակից բնակիչների շրջանում՝ այգու բարեկարգման աշխատանքների գործընթացում նրանց կարծիքը, առաջարկությունները հաշվի առնելու նպատակով։  Սակայն կոնկրետ որոշում և ներկայացված նախագիծ դեռ չկա, իսկ նախագծի բացակայությունը համալսարանը բացատրում է նրանով, որ ներկայում ՀԱՀ-ը իրականացնում է ճարտարապետական և լանդշաֆտային դիզայնի մասնագիտացված կազմակերպության ընտրության բաց մրցույթ և առաջարկվող ճարտարապետական լուծումները և գծագրերը կներկայացվեն քաղաքապետարանի հաստատմանը: