Թրամփը ստորագրել է հրամաններ՝ նախատեսված Covid-ից տուժած ամերիկացիներին օգնություն ցուցաբերելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամաններ, որոնք նախատեսում են տնտեսական օգնություն կորոնավիրուսի հետեւանքով տուժած ամերիկացիներին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը չէր կարողացել հասնել Կոնգրեսում դեմոկրատների հետ համապատասխան համաձայնության, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Թրամփը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը գերադասել են տնտեսական օգնություն ցուցաբերելու մասին օրինագծի հաստատումը։ Դեմոկրատների նախասիրություններն օրինագծի քննարկման շուրջ, ըստ Թրամփի, վկայում են «ընտրությունները գողանալու» նրանց ցանկության մասին։
Թրամփը ստորագրել է մի շարք հրամաններ։ Դրանցից մեկը նախատեսում է տարեկան մինչեւ 100 000 դոլար վաստակող բոլոր ամերիկացիների համար եկամտային հարկի արձակուրդ։ Մյուսն ուղղված է աշխատանքից զրկված ամերիկացիներին վարձակալած տներից դուրս հանելու կանխարգելմանը։ Երրորդը կորոնավիրուսի հետեւանքով գործազուրկ դարձած ամերիկացիների գործազրկության նպաստի երկարաձգումն է, որի չափը կկրճատվի՝ հասնելով շաբաթական 600-ի փոխարեն 400 դոլարի։
Ուսման վարկերի մարումների պարտավորությունները կերկարաձգվեն մինչեւ առնվազն տարեվերջ։ Նախագահը նաեւ հայտարարել է, որ դիտարկում է եկամտահարկի եւ կապիտալի աճի հարկի նվազեցում, ինչը պետք է օգնի ամերիկյան ընկերություններին։
Նմանատիպ հոդվածներ
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...