Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Սիրելի Սիեն Լուն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, որոնց արդյունքում ուրվագծեցինք Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր ուղիներ՝ հիմնված մեր ժողովուրդների մեծ ներուժի վրա:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհավորել Ձեզ վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր փորձառու և իմաստուն առաջնորդության ներքո Սինգապուրը կշարունակի հաջողությունների ու առաջընթացի իր անշեղ ուղին»,-գրել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...