Չալոն, որի ձագերին ճզմեցին Ամուլսարի տարածքում, պաշտպանական դիրքերից մի քայլ չի հեռանում. Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Չալոն, որի ձագերին ճզմեցին Ամուլսարի պահնորդական ոստիկանների անիվների տակ, պաշտպանական դիրքերից մի քայլ չի հեռանում
Այո, սա այն Չալոն է, որի երեք ձագերին Ամուլսարի պահնորդական ծառայության «շումախերները» ճխլեցին մեքենայի անիվների տակ։ Չալոն Ամուլսարի դիրքերի պաշտպանության առաջին օրից էստեղ է եւ մեկ օր անգամ դիրքերը չի լքել։
Ակնհայտ է, որ իրավիճակը Ամուլսարում օր-օր էլեկտրականանում է եւ վախենամ ունենանք անկանխատեսելի զարգացումներ։
Կառավարությունն իր հստակ դիրքորոշումը պիտի հայտնի Ամուլսարի շահագործման հետ կապված եւ ժամանակ ձգելն այլեւս լուրջ ականներ է իր մեջ պարունակում։
Որքան լռի իշխանությունը՝ խնդիրն ավելի է խորանալու։
Կարծում եմ, վաղուց արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ ջերմուկցու, վայոցձորցու համար իր տան, իր երեխաների բնապահպանական անվտանգությունը կյանքի հարց է եւ էդ պայքարում մի քայլ նահանջ չի լինելու։
Ջերմուկը եւ ընդհանրապես Հայաստանը, քանզի Ամուլսարի շահագործման դեպքում ուղղակի վտանգի տակ է նաեւ Սեւանի անուշահամ ջրերի ավազանը, չի դառնալու ցիանիդային «բասեին» ու սա պարզ է։
Հրատապ լուծումներ պետք է գտնվեն։ Ես հասկանում եմ, որ կա ներդրումների եւ երկրի ներդրումային իմիջի խնդիր, ես հասկանում եմ, որ կա միջազգային արբիտրաժի խնդիր։ Չնայած էս հարցում մասնագետների կարծիքները, որոնց հետ խոսել եմ՝ տարբեր են։ Ոմանք գտնում եմ, որ մենք միանշանակ կարող ենք հաղթել միջազգային արբիտրաժում, մյուսները պնդում են, որ ստիպված ենք լինելու հսկայական գումարներ վճարել։ Որեւէ մեկի տեսակետը չեմ վիճարկում։ Պարզապես հիշեցնեմ վարչապետի խոսքերը ԱԺ ամբիոնից՝ «Ասում են՝ վայ Լիդիանը դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի։ Դիմում է՝ թող դիմի։ Ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք գզում»։
Միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ։ Մենք անպաշտպան չենք։
Մենք իրավունք չունենք Ջերմուկը դարձնել Չեռնոբիլ։
Ու Ամուլսարը հաստատ սար է մնալու։
Հ. Գ. Երեկ ինձ զանգահարել էր Միացյալ նահանգների մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկը եւ քննարկում էինք նաեւ, միջազգային արբիտրաժի դեպքում, համահայկական դրամահավաքի հարցը, եթե, իհարկե, դրա անհարժեշտությունը լինի»։
Նմանատիպ հոդվածներ
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...