Ադրբեջանը պնդում է՝ հուլիսին «Գրադ» չի կիրառել, բայց «Գրադ»-ի սպանված հրամանատար ունի. Razminfo
Հուլիսի 15-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ մարտերի ժամանակ կիրառել է նաև «Գրադ» ՀԿՌՀ։ Օրեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց․ «եթե հայկական կողմն ունի որևէ ապացույց առ այն, որ «Գրադ» կամ «ՏՕՍ1-Ա» տեսակի համակարգեր է կիրառվել, թող ներկայացնի»։ Ռազմինֆոն պարզել է, որ հուլիսի 13-ին մարտերում սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովն (Rəşad Mahmudov) առնվազն «Գրադ»-ի մարտկոցի հրամանատար է եղել։
Ինչպես տեղեկացնում է Razm. info կայքը, դեռևս 2019թ. հուլիսին ադրբեջանական ATV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում ավագ լեյտենանտ Մահմուդովը լրագրողին ներկայացնում է «Գրադ» համակարգի նպատակն ու առանձնահատկությունները։ Այնուհետև նշում է, որ իրենք երեքամսյա նախապատրաստական դասընթացներ են անցնում դրա համար։
Հուլիսի 13-ին Թովուզի ուղղությամբ սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովը
Դատելով դասընթացի մասին Մահմուդովի պատմածից, ինչպես նաև իր ավագ լեյտենանտ լինելու փաստից՝ կարելի է եզրակացնել, որ նա առնվազն «Գրադ» ՀԿՌՀ֊ի մարտկոցի հրամանատար էր: Մահմուդովի հետ հարցազրույցի կադրերից դատելով՝ նա ծառայում էր Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի 065 հրետանային զորամասում։ Այն տեղակայված է համեմատաբար թիկունքում՝ հուլիսյան մարտական գործողությունների վայրերից շուրջ 50կմ հեռավորության վրա:
Հայ֊ադրբեջանական սահմանի մոտ Մահմուդովի զոհվելու փաստն անուղղակի ապացույց կարող է լինել այն բանի, որ այդ զորամասից համակարգերը բերվել են մարտական գործողության գոտի։ Այսինքն ադրբեջանական կողմն իսկապես փորձել է «Գրադ» կիրառել Հուլիսյան պատերազմի ժամանակ։ Հակառակ դեպքում անտրամաբանական է, թե ինչ գործ ուներ 3-րդ կորպուսի համեմատաբար թիկունքում տեղակայված հրետանային զորամասի «Գրադի» անձնակազմը առաջնագծին համեմատաբար մոտ հատվածում, ինչը թույլ է տվել առանց հեռահար միջոցներ կիրառելու խոցել նրան:
Նմանատիպ հոդվածներ
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...