«Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել. Քյարամյանը հրահանգել է համակարգը «մաքրել ռուսական «շպիոններից»
«Հրապարակ» թերթի՝ Արգիշտի Քյարամյանի հրահանգով ԱԱԾ-ի, այսպես կոչված, ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել։ Այն ծառայակիցներն, ովքեր ուսանել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում (ФСБ) եւ կասկածներ կան, որ այդ կառույցի հետ կապերը պահպանել են, հայտնվել են երիտասարդ տնօրենի թիրախում։ ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Քյարամյանը հանձնարարել է ոմանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել, մյուսներին ուղղակի հեռացնել՝ ինչ ճանապարհով ուզում է լինի, համակարգը «մաքրել ռուսական «շպիոններից»»։
Քյարամյանի նշանակման առաջին օրերին նրան ճանաչողներն ասում էին, որ շուտով հակառուսական քայլեր է նա իրականացնելու, քանի որ հայտնի է իր ռուսատյացությամբ։ Եւ որպես օրինակ բերում էին Հայաստանում գործող Հարավկովկասյան երկաթուղու դեմ պետական հարձակումները 2018-ին, որոնք իրականացվել են հենց Քյարամյանի ձեռքով։ Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...