Արտակարգ դրություն՝ վերջին անգամ. մի շարք սահմանափակումներ կվերանայվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի եւս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Այս մասին երեկ՝ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս իր օգոստոսի 5-ի համարում հայտնել էր, որ չնայած Արդարադատության նախարարությունը կառավարության հետ համատեղ գրեթե ավարտել է քննարկումները եւ առաջիկայում կներկայացնի նախագիծ, որը հնարավորություն կտա կորոնավիրուսային պայմաններում աշխատանքները կազմակերպել առանց արտակարգ դրությունը երկարացնելու, սակայն ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հակված է այն եւս մեկ անգամ երկարաձգելուն:
Եվ, ահա, երեկ պարզ դարձավ, որ այն երկարաձգվում է եւս մեկ ամսով, սակայն վերջին անգամ: Այսպիսով, Ազգային ժողովը օգոստոսի 12-ին պետք է հատուկ նիստ գումարի եւ քննարկի այդ նախագիծը: Մինչ այդ նկատենք, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվելու է արդեն 5-րդ անգամ:
Իսկ այն եւս մեկ ամսով երկարաձգելու պատճառն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները դեռ երկմտում էին՝ ինչպես վարվել՝ մեկ ամսով էլ երկարաձգել արտակարգ դրությունը եւ նոր օրենսդրություն ընդունել արդեն հերթական նստաշրջանում՝ այն կիրառելով սեպտեմբերից, թե ավարտել արտակարգ դրությունը եւ առաջնորդվել այլ կարգով: Ամեն դեպքում, քննարկումները հանգել են առաջին տարբերակին: Եվ ինչպես իր խոսքում շեշտեց Տիգրան Ավինյանը, մի շարք սահմանափակումներ վերանայվելու են, այդ թվում՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները:
Նկատենք՝ սա հենց այն արգելքն է, որի դեմ մշտապես ելույթ էին ունենում ընդդիմադիրները, եւ որի պատճառով նաեւ հավաքվների ժամանակ ոստիկանական ուժերը մարդկանց են բերման ենթարկում:
Հավելենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, արդեն պատրաստ են նաեւ օրենսդրական փոփոխությունները, որը հնարավորություն կտա այլեւս չերկարացնել արտակարգ դրությունը, եւ իշխանությունները այլեւս չեն սպասի սեպտեմբերյան ԱԺ հերթական նստաշրջանին եւ այն քննարկելու համար մինչեւ օգոստոսի վերջ մեկ արտահերթ նիստ եւս կգումարեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...