«Ադրբեջանը 2021թ., հավանաբար, մտնի նոր ղեկավարով». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, որ մոտակա ամիսներին Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքը հասնելու է սրման գագաթնակետին։
Այս օրերին այնտեղ կատարվողը մեծ գործողության նախապատրաստական աշխատանքներ է հիշեցնում։
Բացի Բաքվի բռնապետի քարոզչամեքենայից, մնացած բոլոր մեդիաները, սոցիալական ցանցերի թելադրող օգտատերերը միահամուռ լծվել են ոչ միայն Ալիևի, այլ նաև նրա ընտանիքի անդամների չեզոքացման գործին։
Չեն խնայում անգամ նրա զավակներին։
Կարծում եմ, որ այստեղ նաև իր դերն ու նշանակությունն ունի Թուրքիան, քանի որ Ալիևն այդպես էլ չկարողացավ Թուրքիայի համար պարարտ հող ստեղծել տարածաշրջանում, որպեսզի նա հաստատվի այս տարածաշրջանում։
Գեներալի ոչնչացման մասին այլ վարկածի առաջ քաշելը և դա ոչ իշխանական մեդիայով տարածելը, զորավարժություններին ոչ ռազմական բնույթ տալը, չնայած Ադրբեջանը ջանում է հնարավորինս նման բնույթ տալ, սակայն չի ստացվում դեռևս, և մի շարք այլ գործոններ, ստիպում են, որ մտածեմ Ադրբեջանը 2021թ․ է մտնելու, հավանաբար, նոր ղեկավարով։
Թե մեզ համար ինչպես կլինի, գրեթե պարզ է, կրկին լարվածություն, կրկին փորձ սահմանին իրավիճակ սրել»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...