Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, սակայն դատարանը չհամաձայնեց
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել այսօրվա դատական նիստը։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:
Պաշտպանը բացատրեց, որ խնդրում է նիստը հետաձգել դատարանի կողմից կալանադրված գույքը գնահատող ապրանքագետ ներգրավելու և գույքի գնահատումը կազմակերպելու համար։ Գնահատման արդյուքներով ստացված տեղեկատվությունը պետք է ներկայացվի հաջորդ դատական նիստին։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միացավ նոր միջնորդությանը։
Իր հերթին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց, նշելով, որ միջնորդության պատճառաբանումն անհիմն է։ Վարդևանյանն արձագանքեց, որ դատարանն այսօր կարող էր պարզապես վերացնել քննիչի ապօրինի որոշումը, բայց չի արել դա, հետաձգելով միջնորդության լուծումը մինչև դատավարության ընթացքում էական հանգամանքի ի հայտ գալը։ Իսկ էական հանգամանքը հենց գույքի գնահատումն է, ինչը կազմակերպելու համար ժամանակ է ամհրաժեշտ։
Դատավորը չհամաձայնեց պաշտպանի հետ, ասելով, որ պաշտպանական կողմը ունեցել է գույքը գնահատելու հնարավորություն, սակայն այլ դիրքորոշում է հայտնել։ Միևնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանները որևէ կերպ սահմանափակված չեն կազմակերպել գույքը գնահատելու գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...