Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբին անվճար հիմունքներով շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբի ֆերմերներին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկել` անվճար հիմունքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Տեղեկացնում ենք, որ այս օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ակտիվ համակգործակցում է Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբի հետ։
Նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանի հետ մի շարք քննարկումների արդյունքում ֆերմերներին առաջարկվել է այլընտրանքային տարբերակ «Դալմա» ա/կ հարակից տարածքում անվճար հիմունքներով։ Խմբի հետ այցելություն է կազմակերպվել նշված տարածք, որին ներկա է եղել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը։
Առաջարկվող տարածքը հավանության է արժանացել շուկայի կազմակերպչական խմբի կողմից։
էկոնոմիկայի նախարարի տեղակալը համապատասխան գրություններով դիմել է Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և շուկայի գործունեության ընթացքում անվտանգության պահպանման համար։
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ (միջազգային գործընկների հետ համագործակցությամբ) շուկայի աշխատանքներն ապահովելու համար անվճար կտրամադրվեն սեղաններ, վրաններ, կշեռքներ, քարշակ սարքավորումներ շուրջ 10 մլն դրամի արժեքով, ինչը նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ միասին լրացուցիչ կվերազինի ֆերմերներին և կխթանի շուկայահանումը»,- գրել է Օհանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...