Օգոստոսի 8-ին տեղի կունենա Կիև-Երևան չարտերային թռիչք
Ուկրաինական SkyUp ընկերությունը կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը․
Ուկրաինական #SkyUp ընկերությունն օգոստոսի 8-ին ժամը 18։40-ին կազմակերպում է Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով:
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի։
Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ (երեխա, ծնող, ամուսին) հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։
Տոմսերն ազատ վաճառվում են #SkyUp ընկերության կայքում․ https://skyup.aero/en/results…
Մեկ ուղևորի տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։
Թռիչքն իրականացվելու է "Բորիսպիլ" օդանավակայանի D տերմինալից։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...