Նոր մանրամասներ. Ով է եղել Երևանում քրոջը գլխատած տղամարդը. սահմռկեցուցիչ սպանության հետքերով
2020թ․ օգոստոսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնի առաջ ոստիկանները փողոցն անցնելիս նկատել են տղամարդու, որի ձեռքին եղած ցելոֆանի տոպրակի վրա արնանման հետքեր են եղել։ Ոստիկանների հարցին, թե տոպրակի վրա ինչո՞ւ են արնանման հետքեր, ի՞նչ է տեղափոխում, տղամարդն ասել է՝ ոչինչ, տոպրակը տանում եմ, գցեմ։ Ոստիկանները կասկածելով, բացել են տոպրակը եւ այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ։ Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել։
Պարզվել է, որ սպանողը Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Վահրամ Կավկազի Մեժլումյանն է, ով Երեւանի Նոր Արեշ փողոցի տներից մեկում դանակով գլխատել է իր քրոջը՝ 1952թ․ ծնված Մելանյա Մեժլումյանին։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, նշանակվել են մի շարք փորձաքննությունենր, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Բերդ քաղաքից Аrmlur.am-ին հայտնել են, որ չամուսնացած Վահրամ Մեժլումյանը տարիներ շարունակ Բերդում դիահերձող է աշխատել։ Բերդի բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենք միայն դիահերձման համար տարածք են տրամադրում, իսկ ծառայությունն իրականացնում է դատաբժշկական ծառայությունը։ Դավիթ Հարությունյանը Բերդի տարածաշրջանի դատական բժիշկն է եղել, 2 տարի առաջ է ազատվել այդ պաշտոնից։ Նա ասել է, որ Վահրամ Մեժլումյանը չի ունեցել բժշկական կրթություն, նա իրենց մոտ ձեւակերպված է եղել որպես սանիտար։
Աշխատանքի ընթացքում Վահրամ Մեժլումյանը չարաշահել է ոգելից խմիչքները։ Քույրը՝ Մելանյան, եղբորը պարբերաբար տարել է իր մոտ՝ Երևան, Վահրամը որոշ ժամանակ դադարել է ալկոհոլ օգտագործել, սակայն Բերդ վերադառնալով և հանդիպելով ոգելից խմիչքների հանդեպ սեր ունեցող անձանց, կրկին նրանց հետ խմիչքներ է օգտագործել։ Դավիթ Հարությունյանն ասել է, որ տեղեկություններ կան, որ Վահրամ Մեժլումյանը Ռուսաստանում եղած ժամանակ թմրանյութ է օգտագործել։ Նա հայտնեց, որ 4 տարի առաջ բուժաշխատողների բողոքների հիման վրա, ոգելից խմիչքներ օգտագործելու համար, Վահրամ Մեժլումյանն աշխատանքից ազատվել է, որից հետո բնակության է տեղափոխվել Երեւան։
Դ․ Հարությունյանը Վահրամին բնութագրել է ոչ ագրեսիվ վարքի տեր։ Նա ասել է, որ տվյալներ կան, որ Վահրամ Մեժլումյանը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ, սակայն դա հաստատապես պնդել չի կարող, քանզի չի տեսել նրա բժշկական քարտը։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...
Բեյրութում պայթյունի հետևանքող հայ երիտասարդ բուժքույր է զոհվել
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...