Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանի ընտանիքի փաստաբանները հայտարարել են, որ վախենում են քույրերի վրեժից
Մոսկվայում տարիներ առաջ դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի ընտանիքի փաստաբանները կպահանջեն պետական պաշտպանություն, քանի որ զգուշանում են քույրերից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տուժող կողմի փաստաբաններից մեկը` Յուլյա Նիտչենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Փորձաքննություններով նրանք վտանգավոր են ճանաչվել հասարակության համար: Ես վախենում եմ գտնվել նույն վայրում նրանց ներկայությամբ, կխնդրենք, որ մեզ նույնպես պաշտպանություն տրամադրեն: Նրանց սպառնում է 8-ից 20 տարի ազատազրկում»,-ասել է փաստաբանը:
Այս գործով պետական պաշտպանության տակ է գտնվում դատախազ Մարիա Սեմենենկոն, բայց նա այդ պաշտպանությունը ստացել է ավելի վաղ, այլ գործընթացի ժամանակ, և այդ ժամանակվանից նրան ուղեկցում են ինքնաձիգներով զինված ծառայողները:
Հիշեցնենք, որ Անգելինա, Կրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Քննության շրջանակում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն է գործադրել դուստրերի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...