Այլ

Հարուստ երկրները զանգվածաբար գնում են #COVID_19-ի դեմ պատվաստանյութը. նոր մանրամասներ

Հարուստ երկրները զանգվածաբար գնում են #COVID_19-ի դեմ պատվաստանյութը. նոր մանրամասներ
Աշխարհի ամենահարուստ երկրներն ավելի քան 1,3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութի ձեռքբերման պայմանագրեր են կնքել տարբեր ընկերությունների հետ, չնայած որ, դեռևս ոչ մի պատվաստանյութ շուկա չի մտել, գրում է…

Աշխարհի ամենահարուստ երկրներն ավելի քան 1,3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութի ձեռքբերման պայմանագրեր են կնքել տարբեր ընկերությունների հետ, չնայած որ, դեռևս ոչ մի պատվաստանյութ շուկա չի մտել, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Airfinity վերլուծական ընկերությանը:

 

  Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Եվրամիությունը և Ճապոնիան արդեն ապահովել են մոտ 1,3 միլիարդ չափաբաժին։ Եթե հաշվի առնենք դեռ սպասվող գործարքները և լրացուցիչ մատակարարումներ ձեռք բերելու հնարավորությունը, ապա այդ թիվը կարող է փոփոխվել՝ դառնալով ավելի քան 1,5 միլիարդ, գրում է գործակալությունը:

Մասնագետները մտավախություն ունեն, որ նման «ագրեսիվ գնումները» կարող են այլ երկրների համար վտանգ ներկայացնել, քանի որ վերջինները պատվաստանյութի ձեռքբերման հերթում վերջին տեղերում կհայտնվեն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250