Երիտասարդը ծաղկեփունջ է նվիրել աղջկան, ապա՝ ծեծել հորը
Երևանում 27-ամյա երիտասարդը ծաղիկներ է նվիրել աղջկան, ինչը վերածվել է «Մի կաթիլ մեղրի» պատմության։ Երիտասարդը ծաղիկները նվիրելուց հետո վիճաբանել է աղջկա հոր հետ և ծեծել նրան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շենքի շքամուտքում։ Վիճաբանության ընթացքում երիտասարդն անկանոն հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում աղջկա հոր հետ պայքարող «Ռոմեոյին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ ուղարկելով գործը դատարան։ Փեսացուն պոտենցիալ աներոջը կհանդիպի արդեն դատարանում։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...