Ահազանգ. վայրի գիշատիչ թռչունը՝ 40-ամյա կնոջ ձեռքերում. EcoNews
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
Այս անգամ հնչել է ահազանգ վայրի գիշատիչ թռչնի՝ «կասկածելի» պայմաններում գտնվելու մասին։ Տավուշի մարզի Այրում քաղաքի 40-ամյա բնակիչ Ժենյա Անանյանի ձեռքերում դեռևս ողջ գիշատիչ թռչնատեսակ է։ Թռչնադիտարկման փորձագետ Սիրանուշ Թումանյանը մեզ հետ Econews.amբնապահպանական տեղեկատվական կայք/ զրույցում նշեց, որ լուսանկարում կրետակերի /Pernis apivorus/ երիտասարդ առանձնյակ է և թռչունը դեռ ողջ է:
2020թ.-ի հուլիսի 26-ին բեռնված լուսանկարում տեսանելի է, որ թռչունը ոտքից կապված է ինչ-որ պարանով: Կրետակերը ճուռակների ընտանիքի թռչուն է, բնադրող-չվող և քիչ տարածված։ Նշված տեսակն ընդգրկված է IUCN Կարմիր ցուցակում: Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին։ Բնակվում է սաղարթավոր և խառնանտառներում, անտառեզրերին։ Ընդգծենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է:
Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»: Բացի վերոնշյալ օրենքում առկա կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման բազմաթիվ կարգավորումներից ու սահմանափակումներից, նշենք նաև, որ վերջին տարիներին որսի համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով վերոնշյալ կենդանատեսակի որսը թույլատրված չէ: Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛. Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են. Արմեն Բեգոյան
Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...