Ադրբեջանի նախագահն անհնար է համարել բանակցությունները ԼՂՀ-ի հետ
Ադրբեջանի նախագահն անհնար է համարում բանակցությունները ԼՂՀ-ի հետ` համարելով այն բացարձակապես անընդունելի: Այս մասին փոխանցում է Ria.ru-ն:
Ալիևը Բալաքենսկի շրջանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում մասնավորապես նշել է.
«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Հայաստանի վարչապետը յոթ պայման է դրել Ադրբեջանի առջև: Կարծում եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ կարող է հստակ տեսնել, որ այդ պայմաններից որևէ մեկը ընդունելի չէ: Պայմաններից մեկն այն է, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Դա անհնար է: Ոչ ոք չի ճանաչում այդպիսի հանրապետություն: Եթե Հայաստանը համարձակություն ունի, թող ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» - ասել է Ալիևը իր ելույթում:
Նրա խոսքով` այս կերպ խախտվում է բանակցային գործընթացի հիմքը:
Նմանատիպ հոդվածներ
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...