Վճռաբեկ դատարանի նախագահը և ևս մեկ դատավոր ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն առաջադրելու մասին դիմում են ներկայացրել
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար այս պահի դրությամբ Դատավորների ընդհանուր ժողովին 2 դատավոր է իր թեկնածությունն առաջադրել։ Հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ՍԴ դատավորի պաշտոնի համար թեկնածությունն առաջադրելու մասին դիմումներ են ստացվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։ Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից:
Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 31-ին, տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ ընտրվելու է թեկնածուներից մեկը։
Սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարեցվեցին և 3 թափուր տեղերի համար առաջադրումներ պետք է կատարեն Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ նախագահը։ Կառավարությունը հուլիսի 23-ին առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, Դատավորների ընդհանուր ժողովը թեկնածուի անունը հայտնի կլինի վաղը
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...